«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել, որի համաձայն կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում` էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով պետք է գրի, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը` նշելով այդ տոկոսադրույքը:
Այս դեպքում Կենտրոնական բանկը սահմանում է պարտադիր պահանջներ:
«Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող՝ մինչև 300,000 դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ` հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու՝ սպառողի ունակության գնահատման չափանիշները»,-նշվում է օրենքում։