Հաշվի առնելով, որ հանգստյան և տոնական օրերին անձը պարտավոր չէ աշխատել, բացառիկ դեպքերում աշխատելու անհրաժեշտության դեպքում օրենսդիրը սահմանել է երաշխիք` լրացուցիչ վարձատրություն սահմանելու միջոցով:
Այսպես` հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան oր, կամ այդ oրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net