Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեակնա գործն ըստ մեղադրանքի Ստեփան Պ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 1 կուրսի կուրսանտ, 01.12.2012թ. հանդիսանալով 1 վաշտի օրապահ, նույն օրը` ժամը 22.40-ի սահմաններում, հանգստի սենյակում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ վիրավորանք հասցնելով ` քաշքշել և մեկ անգամ բռունցքով հարվածել է իր նկատմամբ պետ հանդիսացող 1-ին վաշտի հերթապահ Նարեկ Խ.-ի դեմքին` ստորացնելով վերջինիս պատիվն ոը արժանապատվությունը` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ համաձայն 360-րդ զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ Նույն արարքը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net