Ինչո՞ւ է որոշել բենզինով այրել իր սիրուհուն

Մասիսի քաղաքի բնակիչ 34-ամյա Նորայր Ա.-ը բենզինը լցրել է սիրուհու վրա: Ահա՝ թե ինչպե՞ս է Նորայրը արձագանքել այն փաստին, երբ սիրուհին որոշել է վերջ դնել իրենց հարաբերություններին:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Նորայր Ա.-ը 2011 թ. հուլիսից ընկերություն է արել Նարինեի (անունը փոխված է) հետ և նրա հետ գտնվել ինտիմ հարաբերությունների մեջ: Ամուսնացած լինելու պատճառով որոշ ժամանակ հետո Նարինեն չի ցանկացել հանդիպել և սեռական հարաբերություն ունենալ Նորայր Ա.-ի հետ:

Նորայր Ա.-ը հաճախակի սկսել է անհանգստացրել Նարինեին և սպառնացել, որ կսպանի նրան, իսկ ինտիմ մտերմության վերաբերյալ տեղեկություններ կտրամադրի: Եվ իմանաով այն մասին, որ Նարինեն այլևս չի ցանկանում շարունակել իր կապը Նորայրի հետ, վերջինս որոշել է հրկիզման եղանակով սպանել իր ընկերուհուն՝ նրա վրա բենզին լցնելով և այրելով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ կինը վազելով հեռացել է և այրվել է միայն գետնին թափված բենզինը:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օերնսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Գործը քննության է առնվում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանում է Արարատի մարզի դատախազությունը:

Նորայր Ա.-ը նախկինում դատվածություն չի ունեցել, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել