Վրաստանում կրկին կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել՝ 165 նոր դեպք։
Ըստ վարակի մշտադիտարկման կառավարական StopCov կայքի, համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է Covid-19-ի 2392 դեպք, որից 1 369 մարդ ապաքինվել է, 19-ը՝ մահացել։
Կարանտինում այժմ 5882 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 390։
Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։