Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ավագ Ե.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում կենցաղային հարցերով վիճաբանել է իր նախկին կնոջ` Մարինե Ե.-ի հետ, հրկիզման եղանակով ոչնչացրել նրա հագուստները՝ պատճառելով 100.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, 2012թ. նոյեմբերի 5-ին անզգուշությամբ կոտրել է վերջինիս ցուցամատը:
Ավագ Ե.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ավագ Ե.-ն իրեն մեղավոր ճանաչեց լիովին և դատարանին ցուցմունք տվեց, որ Մարինե Ե.-ն իր նախկին կինն է:
Եվ դատարանը վճռել է Ավագ Ե.-ին հանցավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քր. օր-ի 121 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քր. օր-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քր. օր-ի 121 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել տուգանքի սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝ 50.000 /հիսուն հազար/ դրամի չափով:ՀՀ քր. օր-ի 66-68 հոդվածների կանոններով նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 /մեկ/ տարի ժամկետով եւ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝ 50.000 /հիսուն հազար/ դրամի չափով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net