Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանւոր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի`Արման Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ x զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով ենթասպա 19.12.2012թ. հինգերորդ վաշտի զորանոցում զիվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ քաշքշել և մեկ անգամ ապտակել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Սևակ Գ.-ին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝նույն արարքը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net