Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը չի հանգեցնի համավարակի ավարտին: Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը կստեղծվի հնարավորինս արագ: Բայց ԱՀԿ ղեկավարը նաև նշել է, որ «որևէ երաշխիք» չկա, որ այն կստեղծվի:
«Բայց եթե մենք նույնիսկ պատվաստանյութը ստանանք, դա ինքնին չի հանգեցնի համաճարակի ավարտին»,- ասել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ բժշկությանը դեռ շատ բան հայտնի չէ կորոնավիրուսի հետևանքների մասին: