Որո՞նք են իրեղեն ապացուցները

Իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել, կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս բոլոր առարկաները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ ծառայել:

Առարկան իրեղեն ապացույց է ճանաչվում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

Դատարանն առարկային իրեղեն ապացույցի նշանակություն է տալիս միայն այն դեպքում, եթե դրա մանրամասն նկարագրությամբ, կնքելով և այն ձեռք բերելուց անմիջապես հետո կատարված այլ մանրամասն գործողություններով բացառվել է առարկան փոխելու, առանձնահատկությունները, հատկանիշները, պարունակող հետքերն էապես փոփոխելու հնարավորությունը, կամ եթե դատարանում հետազոտվելուց անմիջապես առաջ այն ճանաչել են կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել