Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Համադ Հասանին:
Նախկինում հայտնի էր 113 մահացածի մասին:
«Պայթյունի հետևանքով զոհվել է 135 մարդ, մոտ 5000 մարդ վիրավորվել է, իսկ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո», – ասել է Հասանը:
Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն ավելի վաղ նշել էր, որ քաղաքում պայթյունից հասցված վնասը գնահատվում է 3-5 միլիարդ դոլար:
Պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է չորս հիվանդանոց, հիվանդները տեղափոխվել են այլ հաստատություններ, սակայն մեծ թվով վիրավորներ դեռևս չեն կարող օգնություն ստանալ բժշկական հաստատություններում տեղերի բացակայության պատճառով:
Լուսանկարները՝ AP-ի