Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել են բուժքույր Ջեսիկա Բեզջյանը և Դելիա Փափազյանը

Լիբանանյան լրատուամիջոցները հայտնում են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը։ Այս մասին հայտնում է Արևելքը։

Նշվում է, որ Ջեսիկա Բեզջյանը Բեյրութի նավահանգստի մոտ եղած պայթյունի ժամանակ եղել է իր աշխատավայրում՝ Ռում հիվանդանոցում։

Երիտասարդ հայուհին բուժքույր է եղել։ Ըստ  լրատվամիջոցների՝ մնացել է առաստաղի փլվածքի տակ։ Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին։

 Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, Լիբանանի Հիվանդապահներու միության անդամ:

«Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»․ գրել են նրա ընկերները, դասախոսները։

Լրատվականը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով մահացել է երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն է, որը ընտանիքով բնակվում էր նավահանգստի հարևանությամբ (գլխավոր լուսանկարում՝ ձախից)։

Արդեն հայտնի է 5 հայ զոհի մասին։ Զոհվել են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, Ալինա Զաբրին, Ժակ Բարամաքյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել