Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Տ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով <Հայստանի Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց> ՓԲԸ-ի Գորիսի տարածքային բաժնի եռաբլուրի 31549զմ-ի 303 մարտական հենակետի զորանոցի շինության 3-րդ հարկում գործող հեռուստակայանում, որպես հերթափոխի ճարտարագետ, ժամկետային զինծառայողների հետ օգտագործել է օղի, որի ընթացքում վիճաբանել է ժամկետային զինծառայող Արմեն Հ.-ի հետ և դանակով դիտավորությամբ հարվածել կրծքավանդակի հատվածին՝ պատճառելով կյանքին սպառնացող ծանր վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net