Երկաթյա սղոցով կտրել է խցի պատուհանը և փորձել դիմել փախուստի

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սուրիկ Ս.-ի և Արմեն Ղ.-ի:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, համաձայնության գալով միմյանց հետ, 26.11.2012թ. հայտարարել է հացադուլ, ինչի կապակցությամբ վարչակազմի կողմից տեղափոխվել են ՔԿՀ-ի առաջին հարկում գտնվող թիվ 1 խուց: Սուրիկ Ս.-ն, նույն խցում պահվող դատապարտյալ Արմեն Ղ.-ի հետ ազատազրկման վայրից փախուստ կատարելու շուրջ գալով համաձայնության, 2012 թվականի դեկտեմբերի 6-ի, լույս 7-ի գիշերը վերջինիս հետ իր մոտ եղած երկաթյա սղոցով կտրել է հիշյալ խցի պատուհանի ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում` պատուհանի ճաղավանդակի կտրված լինելը <<Վանաձոր>> ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությամբ հայտնաբերվելու և այլ խուց տեղափոխվելու պատճառով, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջող է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել Սուրի Ս.-ի կոշիկները, սղոցի կտորները:
Իսկ համաձայն ՀՀ քրեական oրենսգրքի 34-րդ հոդվածի՝ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

Նույն օրենսգիրքի 355-րդ հոդվածի համաձայն՝ փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝նույն գործողությունը, որը կատարվել է՝մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել