Ի՞նչ կենսագրություն ունեն ԲԴԽ-ի դատավոր անդամի թափուր տեղի թեկնածու 3 դատավորները

Ինչպես արդեն հայտնել ենք, Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին: Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է 3 դատավորի անուն.

  • Սուրեն Անտոնյան – Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ,
  • Գոռ Հակոբյան – Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ,
  • Ստեփան Միքայելյան – Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրանց կենսագրությունները։

Գոռ Հակոբյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում։

1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Ստեփան Միքայելյանը ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային փորձ

1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շահումյանի Ժողդատարանում` որպես դատական կատարածու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմում` որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ գերագույն դատարանում` որպես հսկողական բաժնի պետի տեղակալ։

1995 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես ավագ դատախազ։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում` որպես դատավոր։

2008 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2018 թվականի ապրիլի 5-ից աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

2003 թվականից հանդիսանում է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի անդամ (CCJE):

2003 թվականից հանդիսանում է Արդարադատության Արդյունավետության եվրոպական հանձնաժողովի անդամ (CEPEJ):

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում` որպես ավագ դասախոս։

1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` որպես ավագ դասախոս։

2000 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ։

2012 թվականից դասավանդում է Փաստաբանական դպրոցում:

2013 թվականից դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:

2017-2018 թվականներին դասավանդել է Նոտարական պալատում:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում, հանդիսանում է Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:

Այլ տեղեկություններ

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում, հանդիսանում է ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:

Օտար լեզուներից սահուն տիրապետում է ռուսերենին և ֆրանսերենին:

Սուրեն Անտոնյանը ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Աշխատանքային փորձ

1994 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության գործառնությունների և փաստաթղթերի տեսչության բաժնում՝ որպես մասնագետ:

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության բանկային օրենսդրության զարգացման և մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնում:

1996 թվականին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության բանկային մեթոդաբանության բաժնում՝ որպես մասնագետ-իրավաբան:

1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ ադարադատության նախարարության օրենսդրության վարչության գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման բաժնի պետի պաշտոնում:

1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետ:

1999 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Այլ տեղեկություններ

2013 թվականի հունիսի 29-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի անվան մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել