Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է ներքոնշյալ՝ 3 դատավորի անուն.
Հ/հ |
Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, դատարանի անվանումը, դատավորի մասնագիտացումը |
1. |
Անտոնյան Սուրեն Ռաֆիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) |
2. |
Հակոբյան Գոռ Գագիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) |
3. |
Միքայելյան Ստեփան Կարոյի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) |