Յուրաքանչյուր մարդ ունի մաքուր օդ շնչելու իրավունք․ փաստաբանները կառավարությանը հանրագիր են ներկայացրել

Փաստաբանների պալանի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Յուրաքանչյուր մարդ ունի մաքուր օդ շնչելու իրավունք․

Մի խումբ փաստաբաններիս կողմից ՀՀ կառավարությանը հանրագիր է ներկայացվել առաջարկելով՝

– Պարետի կողմից հանրային բաց տարածքներում միայնակ մարդու կողմից դիմակ կրելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու սահմանափակումները վերացնել:

Մեջբերում տեքստից՝
Տվյալ դեպքում, մարդու շնչելու իրավունքը սահմանափակվել է, որպեսզի դրանով մարդը չվարակի այլ մարդու, կամ չվարակվի այլ մարդուց:

Այս միջամտության տրամաբանությունը չի երևում, երբ պարետը դիմակ կրելու պահանջ է դնում բացօթյա տարածքում միայնակ զբոսնող մարդու առջև: Ստացվում է, որ մարդը չի կարող վարակել մեկ այլ մարդու կամ վարակվել նրանից, սակայն պարտավոր է դիմակով շնչել:

Տրանսպորտային միջոցում գտնվող ընտանիքի անդամներին դիմակ կրելը պարտադրելը նույնպես չի դիմանում քննադատության, քանի որ ընտանիքի անդամներն իրենց բնակարանում կարող են առանց դիմակ միմյանց հետ շփվել:

Միայն այն ենթադրյալ փաստարկը, որ այդ կերպ պետությունը կարող է առավել արդյունավետ վերահսկել ընտանիքի անդամներ չհանդիսացող անձանց տեղափոխությունը տրանսպորտային միջոցով, չի դիմանում քննադատությանը: Ստացվում է, որ պետությունն իր վերահսկողություն կատարելը հեշտացնելու համար մարդուն զրկում է շնչելու իրավունքից, ինչն ուղղակիորեն չի համապատասխանում միջամտության թեստին»:

Ամբողջական տեքստը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել