Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`
1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.
2) այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին.
3) ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը.
4) ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է նախատեսված այն.
5) ապացուցված է արդյոք ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունը.
6) ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.
7) ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.
8) ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը.
9) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել.
10) վերացվելու է արդյոք հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցումը կամ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար գույքի վրա դրված կալանքը.
11) ինչ անել իրեղեն ապացույցները.
12) վերացվելու, փոխվելու կամ ընտրվելու է արդյոք խափանման միջոց և ինչպիսի միջոց.
13) ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը.
14) հանցանքը կատարելու մեջ մեղավոր ճանաչված ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է արդյոք կիրառել հարկադրական բուժում գինեմոլությունից և թմրամոլությունից, նրա նկատմամբ նշանակել արդյոք խնամակալություն:
Ամբաստանյալին մի քանի հանցանքներ կատարելու մեջ մեղադրելիս դատարանը վերը նշված հարցերը լուծում է յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին:
Մի քանի ամբաստանյալների դեպքում նշված բոլոր հարցերը լուծվում են յուրաքանչյուր ամբաստանյալի նկատմամբ առանձին:
Աղբյուրը` Իրավաբան.net