Այս օրերին տեղեկատվական ճակատում լավ աշաատանք կատարվեց․ Արծրուն Հովհաննիսյան

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Միջանկյալ ամփոփում։ Մեծը ու հատկապես ռազմագիտականը հետո կանեմ։ Այս օրերին տեղեկատվական ճակատում լավ աշաատանք կատարվեց։

Իմ համար շատ կարևոր էր որ այստհղ հիանալի թիմ ձևավորվեց։ Մենք բոլորս միասին թիմային աշխատանք կատարեցինք։ Հատուկ շնորհակալություն Հովհաննես Մովսիսյանին, Նարեկ Ադամյանին ՊՈԱԿ-ի չերևացող բայց զոր ու գիշեր չանող երիտասարդներին։

Շուշան Ստեփանյան ջան դու անցար ու փայլուն անցար մարտական մկրտությունդ։ Հիանալի էր։ Հատուկ շնորհակալություն Աննա Նաղդալյանին։

Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, անկախ իրենց հայացքներից այս օրերին լավ աշխատանք կատարեցին։ Մենք հզոր ենք միասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել