Երևանը մտադիր չէ Ռուսաստանից հայցել զենքի լրացուցիչ մատակարարումներ, առկա զենքերը բավարար են երկրի անվտանգությունն ապահովելու համար, РИА Новости-ին ասել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Այսօրվա դրությամբ լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտություն չկա», – ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը դիմելու է Ռուսաստանի Դաշնությանը՝ զենքի լրացուցիչ մատակարարման համար՝ կապված Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրությունը սրվել է։