Հակառակորդի արձակած կրակոցներից Տավուշում գազատար ու տներ են վնասվել. Արծրուն Հովհաննիսյան

Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի է ունենում Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգը՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

Նա նշեց, որ ադրբեջանական ԶՈւ-երի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը։

Մասնավորապես՝ Այգեպարը, Չինարին, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքները, ինչպես նաև Բերդ քաղաքը։ Վնասվել են գազատարը, տներ։

«Այս ընթացքում Ադրբեջանը սեփական հրետանային մարտկոցները տեղակայել է խաղաղ բնակչության տների մերձակայում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա: Դրանց ապացույցներն ունենք»,-նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ վիրավորները ստացել են միջին ու թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հունիսի 12-ից սկսած մինչև այսօր խոցվել է մոտ 10 անօդաչու թռչող սարք։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել