ՍԴ-ում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը, ի թիվս այլ միջնորդությունների, միջնորդեց ՍԴ բերել 1988 ընտրատեղամասերի պարկերը հասկանալու դրանց պարունակությունը:
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, թե ինչպե˚ս է պատկերացնում այդքան պարկերը ՍԴ բերելը, հատկապես, որ մեկ օր է մնացել որոշում կայացնելուն: Զարուհի Փոստանջյանի կարծիքով կարելի է «Սահմանադրությունն անմիջապես կիրառելով երկարացնել ժամկետը»:
«Այսինքն, խախտելով Սահմանադրությունը կիրառել Սահմանդրությո՞ւն»,- զարմացավ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Իսկ Սերժ Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու միջնորդության մասին, նախագահի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց. «Դատարանը հետաքրքրասիրությունը բավարարելու վայր չէ»:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների բոլոր միջնորդությունները պատասխանող կողմն միջնորդեց մերժել:
Դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Աղբյուրը՝ Իրավաբան.net