Աշխարհում շարունակվում է ակադեմիական դեբատն այն թեմայի շուրջ, թե արդյո՞ք կորոնավիրուսի կրկանկի վարակաման դեպքեր արձանագրվում են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք նման արձանագրված դեպք, ամեն դեպքում, չունենք։ Արձանագրումները, կարծում եմ, պետք չէ դիտել երկրի մասշտաբով, այլ պետք է նայել միջազգային հետազոտական աշխատանքների շրջանակներում։ Ընդհանրապես կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ և այս հարցի պատասխանը, քանի դեռ չունենք, նաև կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք»,-ասաց նախարարը։
Նա հայտնեց նաև, որ եթե անգամ անձը վարակվել ու լավացել է, դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չի վարակվի, և պետք է զգուշավորություն դրսևորել։ Թորոսյանը նաև նշեց, որ ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ սուր շնչառական վարակները, հատկապես սեզոնայինները, երկարատև իմունիտետ չեն առաջացնում։