Կորոնավիրուսից 12 մարդ է մահացել, ևս 5-ը՝ այլ պատճառով, նոր դեպքերը՝ 349-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից.

  • 16907-ն` առողջացած,
  • 503-ը` մահվան ելքով,
  • 11711 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 164–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 5-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 125088 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։ Կատարվել է 1273 թեստ։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 28936, որից 16302-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 11984-ը, մահվան ելքով դեպքերը՝ 491-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 159-ը, կատարվել է՝ 123815 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել