Ե՞րբ է ավարտվում նախնական քննությունը

Նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով:

Հետաքննությունն ավարտելուց հետո հետաքննության մարմնի պետը գործն ուղարկում է քննիչին, որի մասին կայացվում է համապատասխան որոշում: Հետաքննությունն ավարտվում է, երբ`

1) ավարտվում է հետաքննության ժամկետը.
2) մինչև հետաքննության ժամկետը լրանալն ի հայտ է գալիս հանցանք կատարած անձը.
3) դատախազը հետաքննության մարմնի վարույթում գտնվող գործը հանձնում է քննիչին` նախաքննություն կատարելու համար, կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել