Գորիսի պետական համալսարանի ուսանողներին ներկայացվեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 2-ին առցանց սեմինար իրականացրեց Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկան Իրավաբանների հայկական ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան՝ Վաչե Բաղդասարյանը:

Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Մասնակիցները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրավաբանների և ուսանողների ապագա համագործակցությունը, ինչպես նաև ցանկացած մասնագետի համար հակակոռուպցիոն գիտելիքներով ու կարողություններով զինված լինելու անհրաժեշտությունը։

Իրազեկման սեմինարին մասնակցեցին 13 ուսանողներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել