Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Կենտրոն. նոր ասֆալտի ծածկ՝ Աբովյան փողոցում: Աշխատանքներն արվում են գիշերային ժամերին՝ երթեւեկության խնդիրներից խուսափելու համար:
Կանխելով հարցը, ասեմ, որ ոչ բոլոր ճանշին ընկերությունները գիշերն աշխատելու հնարավորություն ունեն, բացի դրանից, ոչ բոլոր տեղերում է հարմար աշխատել գիշերը: Հատկապես բնակելի շենքերին մոտ հատվածներում կարող է խախտվել մարդկանց հանգիստը»: