Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը ` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի (համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների) իրավական ակտում նշված ամսից:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել