ՊԵԿ հայտարարությունը՝ հիփոթեքով գնված բնակարանների վճարի եկամտային հարկի վերադարձի դիմումների մասին

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:  Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի  էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ): 

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն  իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ

  1. առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը, 
  2. գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
ՀՎՍ վարչության թիվ 1 [email protected] 011-544-080
ՀՎՍ վարչության թիվ 2 [email protected] 011-549-103
ՀՎՍ վարչության թիվ 3 [email protected] 011-544-287
ՀՎՍ վարչության թիվ 4 [email protected] 011-548-908
ՀՎՍ վարչության թիվ 5 [email protected] 011-549-262
ՀՎՍ վարչության թիվ 6 [email protected] 011-549-308
ՀՎՍ վարչության թիվ 7 [email protected] 023-249-474
ՀՎՍ վարչության թիվ 8 [email protected] 023-129-505
ՀՎՍ վարչության թիվ 9 [email protected] 023-539-401
ՀՎՍ վարչության թիվ 11 [email protected] 031-299-660
ՀՎՍ վարչության թիվ 12 [email protected] 028-139-706
ՀՎՍ վարչության թիվ 13 [email protected] 026-321-582
ՀՎՍ վարչության թիվ 15 [email protected] 022-259-590
ՀՎՍ վարչության թիվ 16 [email protected] 032-279-959
ՀՎՍ վարչության թիվ 18 [email protected] 028-459-790
ՀՎՍ վարչության թիվ 19 [email protected] 022-371-765
ՀՎՍ վարչության թիվ 20 [email protected] 011-544-177

 

 Հավելված N1

 ՀՀ ֆինանսների նախարարի  

2015թ. ապրիլի 2-ի N 184-Ն հրամանի

 

Ձև N ԵՀՎ1

___________________________________

(տարածքային) հարկային տեսչություն

ԴԻՄՈՒՄ

 

Վարկառուի (համավարկառուի) վճարած եկամտային հարկի վերադարձի 

Անհատ ձեռնարկատեր (նոտար) վարկառուի անուն, ազգանուն ՀՎՀՀ
               
Անհատ ձեռնարկատեր (նոտար) համավարկառուի անուն, ազգանուն ՀՎՀՀ
               
Ֆիզիկական անձ վարկառուի անուն, ազգանուն           ՀԾՀ
                     
Ֆիզիկական անձ համավարկառուի անուն, ազգանուն           ՀԾՀ
                     
ՀՀ-ում բնակության հասցե
Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն)
Դիմումի ներկայացման ամսաթիվ

      

Խնդրում եմ 20___ թվականի ____________ հաշվետու ժամանակատվածում հիպոթեքային վարկի սպասարկման համար իմ կողմից վճարված տոկոսների դրամով նշված գումարի չափով վերադարձնել եկամտային հարկի գումարները` 

Բանկը, որին  փոխանցվելու է վերադարձվող գումարը Հաշվի համարը, որին փոխանց-վելու է վերա-դարձվող գումարը Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումը կատարած գործատուի անվանումը, ՀՎՀՀ Եկամտային հարկի վճարված գումարը (դրամ) Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարը (դրամ)
Ընդամենը

Վարկառուի (համավարկառուի) անունը, 

ազգանունը և ստորագրությունը) _____________________________________________

 

 

 Հավելված N1

 ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի  

2018թ. ապրիլի  20-ի  N 278-Ա հրամանի

Ձև N ԵՀՎ1

ՀՀ  ՊԵԿ աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման 

վարչության թիվ _________ սպասարկման բաժին

 

ԴԻՄՈՒՄ

 

2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն, կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկերի վարկառուի (համավարկառուի) 

վճարած եկամտային հարկի վերադարձի 

 

Վարձու աշխատող վարկառուի անուն, ազգանուն           ՀԾՀ
                     
Վարձու աշխատող և համասեփականատեր հանդիսացող համավարկառուի անուն, ազգանուն           ՀԾՀ
                     
ՀՀ-ում բնակության հասցե
Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն)
Դիմումի ներկայացման ամսաթիվ

      

Խնդրում եմ 20___ թվականի ________________ հաշվետու ժամանակատվածում «____» «____» 20___թ. N_______________________ պայմանագրով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար հաշվեգրված և իմ կողմից վճարված տոկոսների դրամով նշված գումարի չափով վերադարձնել եկամտային հարկի գումարները` 

Բանկը, որին  փոխանցվելու է վերադարձվող գումար Հաշվի համարը, որին փոխանց-վելու է վերա-դարձվող գումար Աշխատավարձ և դրան հավասարեց-ված վճարումը կա-տարած գործա-տուի անվանում, ՀՎՀՀ Հաշվարկված եկամտային հարկի մասով միասնական հաշվին վճարված գումար (դրամ) Հիփոթեքային վարկի հաշ-վեգրված և վճարված տոկոսների գումար (դրամ)
Ընդամենը

 

* Նշումներ

ա) վարկառու և համասեփականատեր համավարկառու վարձու աշխատողները յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար ներկայացնում են առանձին դիմումներ

բ) վերը նշված բանկի հաշվեհամարը պատկանում է  վարկառու (համավարկառու) _______________________________________________-ին

                 ( անունը, ազգանունը) 

գ) տեղեկացված եմ ՀՀ հարկային օրենգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն, կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար հաշվեգրվող և վճարվող տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներին  ______________________________

                                                                             ստորագրությունը

 

Վարկառուի (համավարկառուի) անունը, 

ազգանունը և ստորագրությունը  _____________________________       ____________________

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել