Այս տարի պետք է հրաժարվենք ծնողներով, բարեկամներով, հարևաններով քննարկան կենտրոններ գնալու սովորույթից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ քննական կենտրոնների մոտ մեքենաներ չեն կայանվելու, ծնողների կուտակումներ թույլ չեն տրվելու։
«Այսօրվանից դիմոդները, նրանց ընտանիքի անդամները պետք է խստագույնս պահպանեն կանոնները, ընդհուպ մինչև մեկուսացում, որպեսզի կարողանաք մասնակցել քննությանը։ Վերջին օրերին մեզ ահազանգում են, որ որոշ քաղաքացիներ տարբեր հիվանդությունների պատճառով մշտապես բարձր ջերմություն են ունենում։ Նման դեպքերի համար հատուկ կարգ ենք մշակել. մշտական ջերմությամբ կամ ջերմության տատանումներով ուղեկցվող հիվանդություն ունեցող դիմորդները նախորդ օրը պոլիկլինիկաներից կարող են ստանալ իրենց հիվանդության մասին քաղվածք եւ քննության օրը ներկայացնել քննական կենտրոն։ Այդ դեպքում կարձանագրենք, որ դիմորդը կորոնավիրուսի վարակակիր չէ եւ թույլ կտանք մասնակցել քննությանը»,- ասել է նախարարը։
Արայիկ Հարությունյանը նաեւ նշել է, որ համավարակի պայմաններում պետք է հրաժարվել ընտանիքներով քննական կենտրոն գնալուց։
«Իմ խնդրանքն ու հորդորն է, որ դիմորդին ուղեկցի առավելագույնը մեկ մարդ, եթե հնարավորություն կա, որ միայնակ գա քննության, ապա շատ ավելի լավ կլինի։ Քննական կենտրոնների դիմաց կուտակումներ չպետք է լինեն, մեքենաներ չկայանվեն, ոստիկանությունը խիստ միջոցներ է ձեռնարկելու։ 2-3 ծնող պարբերաբար հնարավորություն կունենան մոտենալ հեռուստացույցին ու դիտել, թե ինչ է կատարվում քննական կենտրոնում»,- նշել է նախարարն ու հավելել՝ քննական գործընթացն այնպես է կազմակերպվել, որ հնարավոր լինի պահել անվտանգության բոլոր կանոնները։
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158456029818501/?notif_id=1593167433794298¬if_t=live_video_explicit&ref=notif