ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տաարծել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ,որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել,որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»:
