Վիճաբանության ընթացքում սպանել է քրոջ ամուսնուն ու գցել «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարը

Աբովյան քաղաքի բնակիչ Արման Չոբանյանին Կոտայքի մարզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել սպանության հոդվածով:

Նա 2011թ. նոյեմբերի 6-ին քրոջը՝ Լիլիթ Նաղդալյանին ծեծելու և նվաստացնելու համար իրենց տանը վիճաբանել է քրոջ ամուսին Հովհաննես Նաղդալյանի հետ:

Այնուհետև պարզաբանումներ կատարելու համար Հովհաննես Նաղդալյանի հետ, գործով չպարզված տաքսի ավտոմեքենայով, ժամը 23:00-ի սահմաններում գնացել է Կոտայքի մարզի Նոր֊ Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասով անցնող «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մոտ և շարունակել են վիճաբանությունը: Այդ ընթացքում Արման Չոբանյանը, գրպանում պահվող դանակով, Հովհաննես Նաղդալյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազքին:

Հարվածների արդյունքում պատճառել է թափանցող բնույթի վերք՝ թոքահյուսվածքի վնասումով: Ապա նրան հրել և գցել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարը: Քրոջ ամուսնու դին 2012 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում:

Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել ու գործին կցվել Հովհաննես Նաղդալյանի դիակի հագին եղած հագուստները, հանցագործության գործիք հանդիսացող գործիք դանակը, և «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս
Արման Չոբանյանը կալանավորված է:

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել