«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խմբակցությունը երկու նախաձեռնությամբ է հանդես գալու։
«Խոսքը վերաբերում է կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման և ընդհանրապես աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությամբ ենք հանդես գալու։ Եվ երկրորդ նախաձեռնությունը՝ դիմելու ենք Սահմանադարական դատարանին՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափության մասով»,-ասաց պատգամավորը։
Իվետա Տոնոյանը նշեց, որ այս աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են և կոչ արեց այս գործընթացում իրենց միանալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներին, որպեսզի բավարար չափով ստորագրություններ ունենան քննիչ հանձնաժողովի ստեղծման ու ՍԴ դիմելու համար։