Մեդիամանիպուլյացիաներով զբաղվում են մարդիկ, որոնք ֆանտաստիկ բարձր մեդիագրագիտության մակարդակ ունեն․ ՀՌՀ հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

ԱԺ պատգամավորները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարցեր են ուղղում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հարց ուղղեց՝ նշելով, թե ինչ խոչընդոտներ կան և առկա խնդիրների համար ինչ լուծումներ են տեսնում։

«Ամենամեծ խոչընդոտն այսօր անկատար օրենսդրությունն է։ Սակայն հույս դնել, որ նոր օրենքը կմաքրի եթերը այն պայմանական աղբից, որի մասին շատ է խոսվում, դա մի քիչ ուռճացված պատկերացումներ են։ Տեխնիկական միջոցների այս պայթյունային զարգացումը տեսալսողական հարթակ է դարձրել այդպիսի միլիոնավոր հարթակներ»,-նշեց նա։

Տիգրան Հակոբյանի խոսքով դժվար է մի կառույցի կողմից այդ ամբողջն ուսումնասիրելը, մշտաիդտարկելը և այլն։ Նա նաև խոսեց մեդիագրագիտության, կրթության և մեդիամանիպուլյացիաների մասին․ «Մեդիագրագիտությունը քիչ է, քանի որ մեդիամանիպուլյացիաներով զբաղվում են մարդիկ, որոնք ֆանտաստիկ բարձր մեդիագրագիտության մակարդակ ունեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել