Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում ԿարենՍ.-ի,ԱվիկԱ.-ի և Շավարշ Ս.-ի, Սերյոժա Ս.-իդեմ հարուցված քրեական գործը:
Այսպես, Կարեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Կարմիր գյուղի բնակիչներ ԱվիկԱ.-ի և Շավարշ Ս.-ի, Սերյոժա Ս.-ի հետ 26.12.2012. ժամը 08:30-ի սահմաններում, ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել են Կարինեին /անունը փոխված է/ և տեղափոխել Երևան քաղաք:
Ավիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Կարմիր գյուղի բնակիչներ Կարեն Ս.-ի, Շավարշ Ս.-ի, Սերյոժա Ս.-ի հետ 26.12.2012. ժամը 08:30-ի սահմաններում, Կարեն Ս.-ի կողմից ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ ավտոմեքենան նստեցնելու պահին բռնել է ավտոմեքենայի հետևաի աջ դուռը և Կարեն Ս.-ն Կարինեյին նրա կամքին հակառակ նստացրել է ավտոմեքենան և բացահայտ առևանգել եննրան և տեղափոխել Երևան քաղաք:
Շավարշ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Կարմիր գյուղի բնակիչներ Կարեն Ս.-ի, Ավիկ Ա.-ի և Սերյոժա Ս.-ի հետ 26.12.2012. ժամը 08:30-ի սահմաններում, Կարեն Ս.-ի կողմից ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ նրան նստեցրել են մեքենան և Շավարշ Ս.-ը նստելով Կարինեյի կողքին թույլ չի տվել նրան ինջել մեքենայից և բացահայտ առևանգել են Կարինեյին`տեղափոխելով Երևան քաղաք:
Սերյոժա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Կարմիր գյուղի բնակիչներ Կարեն Ս.-ի, Շավարշ Ս.-ի և Ավիկ Ա.-ի հետ 26.12.2012. ժամը 08:30-ի սահմաններում, Կարեն Ս.-ի կողմից ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել են Կարինեյին և անձամբ մեքենան վարելով տեղափոխել են Երևան քաղաք:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net