Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը սըտ մեղադդրանքի Ալեքսանդր ՈՒ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, 2012 թվականի դեկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հաղորդմամբ և հայտնել, որ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ժամանել է Վրաստանից Հայաստան, որպեսզի 2012 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Տաշիր քաղաքում հանդիպի Վրաստանի Հանրապետության քաղաքացի Թեոդորե Գ.-ին ու վերջինիս հետ միասին դիմավորեն Վրաստանից նույն օրը ժամանող ՎՀ քաղաքացի Էդիկ Ս.-ին ն և կեղծ անձնագրերով, ազգությամբ ադրբեջանցի երկու անձանց, որոնք պետք է Հայաստան տեղափոխեն «գեկսոգեն» տեսակի պայթուցիկ նյութ երկաթգծի կայարանում պայթյուն կազմակերպելու համար, այսինքն առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու զուգորդմամբ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու մեջ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝նույն արարքը, որը՝ զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net