Տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կարո՞ղ է հանձնվել այլ անձի

Չբացահայտված տեղեկատվությանը տիրապետող անձը կարող է այդ տեղեկատվության բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն լիցենզային պայմանագրով հանձնել այլ անձի:

Լիցենզառուն պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել պայմանագրով ստացած տեղեկատվության գաղտնիության պահպանման համար և լիցենզատուին հավասար ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, լիցենզառուն տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարելուց հետո, եթե համապատասխան տեղեկությունները շարունակում են լինել չբացահայտված տեղեկատվություն:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել