Ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում` նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը և հանձնել դա ստանալուհամար լիազորված անձին, իսկ ուղևորը պարտավորվում է վճարել ուղևորության համար սահմանված վարձը, իսկուղեբեռ հանձնելու դեպքում` նաև ուղեբեռի փոխադրավարձը:
Ուղևորի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով, իսկ ուղեբեռի հանձնումը` ուղեբեռայինանդորրագրով:
Ուղևորն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով`
1) իր հետ անվճար կամ այլ արտոնյալ պայմաններով փոխադրել երեխաներ.
2) սահմանված նորմերի շրջանակներում իր հետ անվճար փոխադրել ձեռքի ծանրոց.
3) փոխադրման հանձնել սակագնով վճարված ուղեբեռը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net