Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետի՝ էական նշանակություն ունեցող մոլորությանազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքոգործած կողմի հայցով:
Միջազգային առևտրային պայմանագրերի սկզբունքների (Ունիդրուա-ի սկզբունքներ) համաձայն՝ կողմը կարող է հրաժարվել պայմանագրից մոլորության հիմնավորմամբ, եթե պայմանագրի կնքման պահին մոլորությունը եղել է այնքան էական, որ ողջամիտ անձը, ինչպես և մոլորության մեջ գտնվող կողմը, համանման պայմաններում պայմանագիր կկնքեր էապես այլ պայմաններով կամ ընդհանրապես կհրաժարվեր պայմանագիր կնքելուց, եթե նրան հայտնի լիներ իրերի իսկական դրությունը, և
ա) մյուս կողմը նույնպես եղած լիներ մոլորության մեջ կամ մոլորություն առաջացրած լիներ կամ իմացած լիներ կամ պետք է իմանար մոլորության մասին, և մոլորված կողմին նման վիճակում թողնելը հակասեր ազնիվ գործարարական պրակտիկայի առեւտրային ստանդարտներին, կամ
բ) պայմանագրից հրաժարվելու պահին մյուս կողմը չի գործել պայմանագրին համապատասխան:
Կողմը, սակայն, չի կարող հրաժարվել պայմանագրից, եթե՝
ա)մոլորությունը առաջացել է կոպիտ անփութության հետևանքով, կամ
բ) մոլորությունը առնչվում է այն հարցին, որի վերաբերյալ մոլորված կողմը ստանձնել է մոլորության ռիսկը, կամ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, ռիսկը պետք է կրեր այդ կողմը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net