Մանուշակ Գևորգյանը 02.04.2012թ. հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Ռադիկ Գևորգյանի`համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջի մասին:
Դատարանի 05.04.2012թ. որոշմամբ գործը վարույթ է ընդունվել և նշանակվել է դատաքննության: Գործին մասնակցող անձինք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78, 93 և 95 հոդվածներով սահմանված կարգով պատշաճ ձևով ծանուցվել են։
Դատարանը գտնել է, որ քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.
Քաղաքացիական գործով դատաքննությունը, որպես կանոն, ավարտվում է վճռի կայացմամբ, որն ըստ էության լուծում է կողմերի միջև ծագած վեճը: Օրենքով նախատեսված առանձին դեպքերում դատարանը կարող է ավարտել քաղաքացիական գործի քննությունն առանց վեճի ըստ էության լուծման կամ վճռի կայացման:
Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Սույն գործով կողմերի չեն ներկայանում դատական նիտերին և ըստ էության նրանց միջև վեճ առկա չէ:
Սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ դատարանում քննության չլինելու պատճառաբանությամբ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net