Պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու մասին համաձայնությունը կողմերի միջև պետք է կնքվի այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Օրինակ, եթե կնքվել է ավտոմեքենայի վարձակալության պայմանագիր, որը կողմերի ցանկությամբ կնքվել է նոտարական վավերացմամբ, ապա այդ պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին համաձայնությունը ևս պետք է ստանա նոտարական վավերացում:
«Կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում»,-Իրավաբան.նեթ-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արփինե Եղիկյանը:
Պայմանագիրը փոփոխելիս կողմերի պարտավորությունները պահպանվում են ըստ փոփոխված պայմանագրի, իսկ լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:
Աղբյուրը՝ Իրավաբան.net