Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Կոլյայի Պողոսյանի նախագահությամբ քննության է առնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գեղարդ Դավթյանի: Նա մեղադրվում է այն բանի համար, որ խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, չարաշահելով Իշխան Սամսոնյանի վստահությունը չարաշահելով վերջինիս պատկանող Երեան քաղաքի Ագաթանգեղոս փողոցի 3/2 հասցեում տեղակայված 200 մ2 չափերի հողատարածքի, դրա վրա առկա եռահարկ շինության և նկուղի սեփականաշնորհման հարցը կարգավորելու պատրվակով 2010թ. մարտ–ապրիլ ամիսներին նույն շինության մոտ, ապա 2010թ. մայիս ամսին Ա.Իսահակյանի արձանի մոտ Ի.Սամսոնյանից պահանջել և մաս – մաս ստացել է 3.073.202 ՀՀ դրամին համարժեք 7.800 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, սակայն ի սկզբանե մտադիր չլինելով մատուցել իր իսկ կողմից նախապես խոստացված ծառայությունը՝ խաբեությամբ տիրացել է այդ գումարին՝ վերջինիս պատճառելով ընդհանուր առանձնապես խոշոր չափերի հասնող 3.073.202 ՀՀ դրամի գույքային վնաս:
Որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Iravaban.net