Քննիչի և հետաքննության մարմնի այլ որոշումների պես խափանման միջոց ընտրելու մասին որոշումները ևս կարող են բողոքարկվել:
Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի և հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել գործով հսկողություն իրականացնող դատախազին, իսկ դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին:
Մինչդատական վարույթում խափանման միջոց կիրառելու կամ այն մերժելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետը երկարացնելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net