Սմբաթ Սարգսյանը Մովսես Մնեյանի հետ վիճաբանելու ժամանակ իր մոտ եղած ծակող-կտրող գործիքով հարվածել է նրա որովայնին: Հարվածով Սմբաթ Սարգսյանը Մովսես Մնեյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Դեպքը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի «Կոմայգի» զբոսայգու տարածքում: Հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին քրեական գործի հետ կնքված վիճակում հանձնվել է Մովսես Մնեյանի հագուստները 1 փաթեթով:
Սմբաթ Սարգսյանը կալանավորված է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net