Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հունվարի 26-ին՝ ժամր 16.30-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում՝ գործով չպարզված վայրում, փոխառությամբ վերցրած գումարր չվերադարձնելու կապակցությամբ վիճաբանել է Հովիկ Գ.-ի հետ, որի ընթացքում Սարգիս Հ.-ն ոտքերով և ձեռքերով ծեծի է ենթարկել, դիտավորությամբ Հովիկ Գ.-ին առողջությանր պատճառել ծանր վնաս՝ առաջ բերելով գանգուղեղային և կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ, արյունազեղումներ զույգ աչքերի վերին և ստորին կոպերի, ձախ ականջախեցու վերին երրորդի, վերին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի, ստորին շրթունքի աջ կեսի կարմիր երիզի շրջաններում, քերծվածքներ ձախ ականջախեցու միջին երրորդի, միջհոնքային և քթի մեջքի շրջաններում, սալջարդ վերքեր քթի հիմի և վերին շրթունքի աջ կեսի ներսային մակերեսին, քթոսկրերի կոտրվածք, արյունազեղում գլխի մաշկի տակ՝ ճակատային շրջանում, ձախ քունքամկանի հետին ոտիկի, աջի՝ առաջային ոտիկի արյունազեղումներ, ենթակարծրենային արյունահավաք ճակատային շրջանում, գլխուղեղի զույգ կիսագնդերի ճակատային բլթերի ենթաոստայնային օջախային արյունազեղումներ, միջկողային մկանների մանր և խոշորօջախային արյունազեղումներ, աջից միջին անրակային գծով 7, 8-րդ և առաջային անութային գծով 9, 10-րդ կողերի կոտրվածքներ, ինչպես նաև բարակ աղու թափածակումով պերիտոնիտ և աղիների պատի տարածուն նեկրոզ, որոնց հետևանքով Հովիկ Գ-Ն 2011թ. փետրվարի 1-ին «Արմենիա» ՀԲ կենտրոնում մահացել:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝նույն արարքը, որը կատարվել է՝անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net