Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը ՝ Ելենան, վարակվել է կորոնավիրուսով և անցնում է ամբուլատոր բուժում, նախագահի և երեխաների COVID-19- ի թեստի արդյունքները բացասական են:

Այս մասին հայտնում է Ria.ru

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ ինքը ցանկանում է վարակվել կորոնավիրուսով, որպեսզի մարդկանց իր օրինակով ցույց տա, որ «սա ժանտախտ չէ»։

Ըստ մամուլի ծառայության, Զելենսկայան աշխատանքային հանդիպումների ընթացքում և տանը հավատարիմ է եղել կարանտինի կանոններին: Հունիսի սկզբին կատարված նախնական թեստի արդյունքները բացասական էին:

Որտեղ և երբ է վարակվել, դեռևս անհայտ է, կատարվում է համաճարակաբանական հետազոտություն: Բոլոր կոնտակտավոր անձինք անմիջապես տեղեկացվել են այդ մասին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել