Հայտնի է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:
Նշենք, որ հարկադիր կատարման միջոցներն են`
1. պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով,
2. պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը,
3. այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը,
4. կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը,
5. hարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը,
6. կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:
Աղբյուր՝ Իրավաբան.net