Սրճարանի մատուցումից դժգոհ հաճախորդը 30 փամփուշտով է իր «դժգոհությունը» հայտնել

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռաֆայել Թ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 13-ին գնացել է Վարդենիս քաղաքի «Լյուքս» սրճարան, որտեղ վիճաբանել է սրճարանը օգտագործող Կ. Գրգորյանի հետ և մատուցումից դժգոհ հեռացել է: Հաջորդ օրը Ռաֆայել Թ.-ն ճանապարհին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթով շուրջ 30 փամփուշտ կրակել է Կ. Գրիգորյանի վրա, որին մոտ կանգնած են եղել այլ անձինք, սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել