Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող այն ժամանակահատվածն է, երբ աշխատողը հնարավորություն է ստանում հանգստանալու և վերականգնելու իր աշխատունակությունը:
Ինչպես գիտենք, օրենքն արգելում է ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ, սակայն ի՞նչ պետք է անել, երբ աշխատողը, այնուամենայնիվ, աշխատանքի ծավալի կամ այլ պատճառներով չի օգտվել իր ամենամյա արձակուրդից և ազատվել է աշխատանքից:
Վերը նշված դեպքերում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել դրամական փոխհատուցում ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար:
Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե ամենամյա արձակուրդ չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը պետք է վճարվի չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Աղբյուրը` Իրավաբան.net