Սյունիքի մարզի ընդհանուր իրավասութայն դատարանի վարույթոում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մարատ Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 01.12.2012թ. անձնական բնույթի հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նախկին կնոջը` Արմեդա Գ.-ին՝ պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:
Մարատի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստոորագրություն չհեռանալոու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոոդվածի՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net