Տանիքում Նագան տեսակի ատրճանակ պահելու հետևանքը

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գորրծն ըստ մեղադրանքի`Արմեն Ա.-ի:

Վերջինիս մեղադրվում է այն բանում, որ իր բնակարանի տանիքում գտնվող խորդանոցում ապօրինի պահել է հրազեն հանդիսացող Նագան տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող թվով 172 հատ տարբեր տրամաչափի և տեսակի փամփուշտներ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել